Ամերիկացի երգիչը ԴՆԹ թեստ կանցնի՝ ապացուցելու համար, որ Մայքլ Ջեքսոնի որդին է (լուսանկարներ)

11:33 • 07.03.14

Ամերիկյան երգիչ Բրենդոն Հովարդը, ով նաև հայտնի է Բի Հովարդ անունով, պնդում է, որ ինքը փոփի հանգուցյալ արքա Մայքլ Ջեքսոնի որդին է։ Իր խոսքերն ապացուցելու համար նա պատրաստվում է ԴՆԹ թեստ անցնել։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ TMZ ամսագրին հղումով, 31-ամյա երգչի մայրը փոփ երգչուհի Միքի Հովարդն է, ով Ջեքսոնին հանդիպել է 1982թ.։ Դրանից որոշ ժամանակ անց լույս աշխարհ է եկել Բրենդոնը, ինչից հետո խոսակցություններ են տարածվել, որ նա փոփի արքայի որդին է։

 

Եթե ապացուցվի, որ նա իրոք Ջեքսոնի որդին է, ապա Բրենդոնը մտադիր է դրամական պահանջներ ներկայացնել հոր փաստաբանին։ Հաղորդվում է, որ ԴՆԹ թեստի պատասխանը շուտով կհրապարակվի։