Արև, ծով և քանդակներ. Ավստրալիայի լողափին յուրօրինակ քանդակների փառատոն է բացվել (լուսանկարներ)

22:23 • 07.03.14

Ավստրալիայի Պերթ քաղաքի հայտնի լողափերից մեկում հսկայական չափսեր ունեցող` ավելի քան 70 արվեստի գործեր են տեղադրվել:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ արվեստի գործերն այսօր ներկայացվել են «Քանդակներ ծովի ափին» (Sculpture by the Sea) փառատոնի շրջանակներում: Քանդակների ծովափնյա այգու նմուշներից են հսկա ռնգեղջյուրները, մետաղական ծաղիկները և 15 մետր լայնությամբ գինու տակառի տեսք ունեցող պայուսակը:


Յուրատեսակ փառատոնը, որն այցելուների է գրավում տարբեր երկրներից, անգամ` հեռավոր Արգենտինայից, Գերմանիայից ու Ճապոնիայից, այս տարի անցկացվում է 10-րդ անգամ: Այն առաջին անգամ Պերթում անցկացվել է 2005-ին: