Մոսկվայում վերականգնումից հետո բացվել է Տարաս Շևչենկոյի արձանը
Ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի 200-ամյակի կապակցությամբ բանաստեղծի արձանի վերականգնման ընթացքում վերացվել են ձուլման թերությունները, արձանը մաքրվել է աղտոտվածությունից և ամրապնդվել է հիմքից: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հուշարձանը տեղադրվել է իր նախկին տեղում`«Ուկրաինա» հյուրանոցային համալիրի տարածքում:
Տարաս Շևչենկոյի արձանի բացումը դարձել է բանաստեղծի 200-ամյակին նվիրված ուկրաինա-ռուսական համատեղ միջոցառումների ծրագրի կետերից մեկը:










