Նյու Յորքում աճուրդի կհանվի 250-ից ավելի հազվագյուտ կիթառ
Նյու Յորքում աճուրդի կհանվի 250-ից ավելի հազվագյուտ կիթառ, որոնցից մի քանիսը պատկանել են հայտնի երաժիշտների: Աճուրդը, որը տեղի կունենա ապրիլի 2-3-ին, կազմակերպում է Guernsey’s աճուրդի տունը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հաղորդել են Guernsey’s-ի ներկայացուցիչները, հավաքորդների ուշադրությանը, մասնավորապես, կներկայացվի 1967 թվականի Gibson SJN Country Western կիթառը, որը նվագել է The Rolling Stones խմբի «ֆրոնթմեն» Միք Ջագերը՝ «Primitive Cool» ալբոմը ձայնագրելիս:
Բացի այդ, աճուրդի է հանվելու 1959 թվականի Gibson J-200 կիթառը, որը ժամանակին պատկանել է լեգենդար բրիտանացի ռոք-երաժիշտ Էրիկ Քլեպտոնին:
Guernsey’s-ում նշել են, որ գործիքների մեծ մասն աճուրդի է հանում կալիֆոռնիացի հավաքորդ Հենք Ռիսանը, որը Media Rights Technologies ընկերության գործադիր տնօրենն է:










