Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է Մոսկվայում

11:25 • 08.03.14

Հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է Մոսկվայում՝ արյան ճնշման կտրուկ բարձրացման պատճառով։ 76-ամյա արտիստն իրեն վատ է զգացել բուժզննման ժամանակ՝ անմիջապես բժշկի սենյակում, հայտնում է ДНИ.ru-ն։

 

Բժիշկները փորձել են կայունացնել երգչի վիճակը, որից հետո, այնուամենայնիվ, պնդել են հոսպիտալացման հարցում և երգչին հսկողության տակ թողել մեկ օր։

 

Վիճակի կայունացման դեպքում նա կարող է լքել հիվանդանոցն արդեն վաղը։ Բժիշկները ոչ մի կանխատեսում չեն անում։ Նրանք զբաղվում են լեգենդար կատարողի առողջությամբ՝ փորձելով որքան հնարավոր է շուտ նրան ոտքի կանգնեցնել։