Երեք մուսուլմանական երկիր հրաժարվել է ցուցադրել «Նոյ» ֆիլմը

10:58 • 08.03.14

Կատարի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների կարգավորող մարմինները հրաժարվել են վարձույթի համար անհրաժեշտ վկայականներ տրամադրել Դարեն Արանոֆսկու «Նոյ» ֆիլմին, որը նվիրված է համաշխարհային ջրհեղեղին, հայտնել է Paramount կինոընկերությունը։

 

Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, նման կերպ կվարվեն նաև Հորդանանում, Քուվեյթում և Եգիպտոսում։ Օրինակ՝ Եգիպտոսում ֆիլմը պետք է վարձույթում հայտնվեր մարտի 26-ին՝ 2 օր շուտ, քան Հյուսիսային Ամերիկայում։

 

Մերձավորարևելյան գրաքննադատներն արգելել են ֆիլմը, քանի որ մուսուլմանական ավանդույթը թույլ չի տալիս պատկերել Ալլահի մարգարեներին և առաքյալներին։ Իսլամում Նուխը (Նոյ) 5 խոշոր առաքյալներից առաջինն է։
 

Երեք մուսուլմանական երկիր հրաժարվել է ցուցադրել «Նոյ» ֆիլմը