The Rapture ինդի ռոք խումբը լուծարվել է
Նյույորքյան The Rapture ինդի ռոք խումբը, որը կանգնած է եղել 2000-ականների դենս-պանկի ակունքներում, լուծարվել է, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Pitchfork-ին:
Խմբի երաժիշտները հրաժարվել են որևէ հրապարակային հայտարարություն անել խմբի գործունեության ավարտի մասին: Խմբի լուծարման մասին հայտնի չէր մինչև մամուլի հաղորդագրության հրապարկվելը, որտեղ մեներգիչ և կիթառահար Լյուկ Ջեների անվան կողքին հայտնվել է «նախկինում՝ The Rapture խմբի անդամ» գրությունը:
The Rapture-ը ձայնագրել է ընդամենը երեք ալբոմ՝ «Echoes»-ը և «Pieces of the People We Love»-ը՝ Universal ստուդիայում, «In the Grace Of Your Love»-ը՝ DFA ստուդիայում:
Խմբի երգերը հաճախ օգտագործվել են որպես սաունդթրեք տարբեր ֆիլմերի և սերիալների համար:










