Մահացել է ԽՍՀՄ դերասան Անատոլի Կուզնեցովը

20:58 • 09.03.14

Մոսկվայում մարտի 7-ին 84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ և ռուս դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Անատոլի Կուզնեցովը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ ՌԴ կինոգործիչների միության կայքին հղումով:


Դերասանը հանրաճանաչություն է ձեռք բերել 1969-ին «Անապատի սպիտակ արև» ֆիլմում կարմիր բանակային Սուխովի դերը մարմնավորելուց հետո: Նրա ֆիլմոգրաֆիան ներառում է շուրջ 100 դեր:


Առաջին անգամ Կուզնեցովը ֆիլմում նկարահանվել է 1954-ին՝ «Վտանգավոր արահետներ» արկածային ֆիլմում: Նրա ֆիլմերի շարքին են դասվում «Ազատում», «Թուրքական գամբիտ», «Ճակատամարտ Մոսկվայի համար» ֆիլմերը:


Անատոլի Կուզնեցովը Գրականության և արվեստի ոլորտում պետական մրցանակի դափնեկիր է, ինչպես նաև արժանացել է Պատվո և այլ շքանշանների: