Համացանցում հայտնվել է հատված Մայքլ Ջեքսոնի չհրապարակված երգից
Համացանցում է հայտնվել հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի երգերից մեկը, որը նախկինում հանրությանը հայտնի չի եղել, այս մասին հայտնում է NME-ն:
2009-ին մահացած Ջեքսոնի երգը հայտնվել է Soundcloud կայքում:
Աղբյուրի տվյալով` խոսքը Slave To The Rhythm վերնագրով ստեղծագործության 67-վայրկյան տևողությամբ հատվածի մասին է, որը բեռնվել է անցած ուրբաթ և կիրակի օրը արդեն հեռացվել կայքից:
Երգն առանձնանում է ուժեղ սինթեզատորային գործիքավորումով, որի վրա էլ տեղադրված է Ջեքսոնի ձայնը: Նա ընդամենը մի տող է կրկնում. «Because she's a slave to the rhythm» («Որովհետև նա ռիթմի ստրկուհի է»):
Հետաքրքրական է, որ այս գործը ոչ մի կապ չունի Գրեյս Ջոնսի հայտնի համանուն երգի հետ:
Ջեքսնի ստեղծագործության պրոդյուսերն է Թիմբերլենդը, դա արվել է 2013-ի սեպտեմբերին` այն լուրերի ֆոնին, որ Ջեքսոնի երաժշտադարանը համալրվելու է «հետմահու» սկավառակով: Հայտնի պրոդյուսերն ասել էր, որ Ջեքսոնի շատ չհրապարակված երգեր ունի, և հետմահու ալբոմի թողարկումը կդառնա իր կյանքի գործը:










