Աթենքում Ակրոպոլիսի թանգարանը սեմինարներ կանցկացնի երեխաների համար

12:37 • 10.03.14

Աթենքում Ակրոպոլիսի թանգարանը մարտի 9-ից սկսում է կիրակնօրյա միջոցառումներ իրականացնել երեխաների և նրանց ծնողների համար։ Թանգարանի աշխատակիցները կպատմեն արվեստի գործերի և առասպելների, քանդակների, ինչպես նաև քաղցրավենիքների մասին, որոնք պատրաստում էին Հին Հունաստանում, հայտնում է РИА Новости-ն։

 

Ակրոպոլիսի թանգարանն ամենաժամանակակիցներից է Հունաստանում, բացվել է 2009-ին։ Թանգարանի տարածքը 23.000 քմ է, որից 14.000 քմ-ն տրամադրված է ցուցադրությունների համար։ Այն նաև ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է Հունաստանում, յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 1 մլն այցելու։