Ամբողջ աշխարհն է նրանց բեմը. ինչպիսին են բալետի պարուհիները բեմից դուրս (լուսանկարներ)
Լուսանկարիչ Դեյն Շիտագին 12 տարի շարունակ լուսանկարում է բացառապես բալետի պարուհիների՝ նրանց պատկերելով բեմից դուրս, անսովոր վայրերում։
Այս տարիների ընթացքում նա իրականացրել է The Ballerina Project նախագիծը՝ անելով 1.000-ից ավելի յուրահատուկ լուսանկար, որոնցում նրբակազմ պարուհիները հնարավորինս բնական են՝ առանց կոստյումների ու շպարի։
Շիտագիի նախագծին մասնակցել և մասնակցում են աշխարհի լավագույն բալետի պարուհիները, որոնց լուսանկարներով էջերին սոցկայքերում բաժանորդագրվել է մոտ 1 մլն մարդ։


































