«Ֆեստ» միջազգային կինոփառատոնի հաղթող է ճանաչվել «Ես ձերն եմ» ֆիլմը

15:30 • 10.03.14

Բելգրադում հայտարարվել է «Ֆեստ» 42-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողը։ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կլաուս Էդերի գլխավորած ժյուրին մրցանակը միաձայն հանձնել է իրանական ծագում ունեցող նորվեգացի ռեժիսոր Իրամ Հակի «Ես ձերն եմ» ֆիլմին։ Պատվավոր դիպլոմի հետ միասին հաղթողին կշնորհվի նաև 2.000 եվրոյի կտրոն, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Հակի ֆիլմը մրցանակ է ստացել «Նորվեգիա արտագաղթած պակիստանցի ընտանիքի կյանքի խորն ընկալման, միայնակ կնոջ պատկերման զգացմունքայնության և անկեղծության, գլխավոր հերոսուհու հրաշալի խաղի և շատ թարմ ռեժիսուրայի համար», նշել է ժյուրին։

 

Իրամ Հակը խոստովանել է, որ իր ֆիլմը մասամբ ինքնակենսագրական է։ «Դա գաղթականների 2-րդ սերնդի կյանքի վկայությունն է»,- ասել է երիտասարդ միայնակ մոր մասին ֆիլմի հեղինակը։