Kiss Me Once. Քայլի Մինոուգը նոր ալբոմ է տեղադրել համացանցում
Քայլի Մինոուգը համացանցում տեղադրել է իր նոր ալբոմը՝ Kiss Me Once խորագրով: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ 11 երգերից կազմված ձայնասկավառակը հասանելի է The Guardian բրիտանական պարբերականի կայքում:
Kiss Me Once ալբոմի պաշտոնական թողարկումը նախատեսված է մարտի 17-ին: Ալբոմի վրա աշխատելու ընթացքում ավստրալացի երգչուհին համագործակցել է ռեփեր Jay-Z-ի հետ: Նոր սկավառակում ընդգրկված երգերից մեկը՝ Beautiful անվանումով, վերջինս ձայնագրել է Էնրիկե Իգլեսիասի հետ:
Kiss Me Once-ը կդառնա 45-ամյա երգչուհու 12-րդ ստուդիական ալբոմը:










