6.000-ամյա. աշխարհի ամենահին թագն առաջին անգամ ցուցադրվել է ԱՄՆ-ում (լուսանկար)
Առայսօր աշխարհին հայտնի ամենահին թագը, որն ունի 6.000 տարուց ավելի պատմություն, առաջին անգամ ցուցադրության է հանվել Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի համալսարաններից մեկում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ուշագրավ նմուշը, որը պատրաստվել է մ.թ.ա. 4.000-3.300 թթ.-ին, հայտնաբերվել է 1961թ.-ին՝ Մեռյալ ծովի մոտակայքում գտնվող քարանձավներից մեկում։
Նշվում է, որ թագից զատ հնագետները քարանձավում հայտնաբերել են այդ ժամանակաշրջանին վերաբերող 400 իր՝ պատրաստված մետաղից ու կավից։
















