Փողոցային ամենասովորական իրերը՝ անսովոր տեսանկյունից (լուսանկարներ)
Փողոցային նշանները և երկաթգծերը սովորաբար այնպիսի օբյեկտներ չեն, որոնց կողքին մենք կանգ ենք առնում և զարմանում, սակայն մի ստեղծագործ մարդու հաջողվել է ամբողջությամբ ձևափոխել այդ նշանները։ Միլանի փողոցային նկարիչ Ֆրա Բիանկոշոկը ոչնչով աչքի չընկնող նշանները վերածել է արվեստի գործերի, գրում է viralnova.com կայքը։
Նա դեռևս ուսանող է, իր ժանրն անվանում է Էֆեմերալիզմ (Ephemeralism)։ Նրա արվեստի արդյունքը միաժամանակ սյուրռեալիստական է և սովորական, և այնքան անկեղծ, որ կստիպի Ձեզ զարմանքից ապշել, գրում է աղբյուրը։


























