«Տաշիր» հիմնադրամը 100.000 դոլար կհատկացնի Ստեփանակերտի մայր եկեղեցու կառուցմանը
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի՝ այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ կառուցվող Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցուն հատկացնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս մասին հայտնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կարապետյանների ընտանիքը միշտ էլ առաջնային խնդիր է համարել հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումը և տարիներ շարունակ մեծածավալ ծրագրեր է իրականացրել թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թե Հայաստանի և Արցախի եկեղեցիների կառուցման ու վերանորոգման ուղղությամբ: Այս աջակցությունն էլ միտված է հնարավորությունների սահմաններում խթանել Արցախ աշխարհի Մայր տաճարի կառուցմանը:










