Մարտի 12-ին «Երևան մոլ»-ում կկայանա Անդրեի «Իմ հոգի» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը

09:45 • 11.03.14

Մարտի 12-ին, ժամը` 18:30-ին, Արշակունյաց 34/3 հասցեում գտնվող նորաբաց Yerevan Mall- ում կկայանա երգիչ Անդրեի նոր` «Իմ հոգի» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է AndreMusicProduction-ը:

Ձայնասկավառակը բաղկացած է 10 երգից, որոնց հեղինակը Սուրեն Կնյազյանն է: Սա Անդրեի թվով 6-րդ ձայնասկավառակն է: Այն նվիրված է կանանց մեկամսյակին:


Շնորհանդեսի ընթացքում Անդրեն հանդես կգա նոր երգերի կատարումներով, սպասվում են նաև այլ անակնկալներ: Նույն օրը կկայանա նաև մամուլի ասուլիս: Շնորհանդեսի մուտքն ազատ է: