Ակվարիումներում ստեղծված հիպերիրական բնապատկերներ (լուսանկարներ)

00:10 • 11.03.14

Նյույորքաբնակ նկարիչ Կիմ Կիվերը հիասքանչ ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ պատկերում է օվկիանոսի հուժկու ալիքներ, սողացող լեռնալանջեր և երակի նմանվող գետային համակարգը, որոնք թվում է՝ հնարավոր է տեսնել միայն մոլորակի վայրի բնության գրկում:


Սակայն ինչպես ներկայացնում է Huffington Post-ը, կասկածելիորեն իրական տեսք ունեցող այս պատկերներն իրենց չափազանց արտահայտիչ ու վառ գույներով ոչ թե իրական աշխարհն են ներկայացնում, այլ` ակվարիումներում ստեղծված արհեստական բնապատկերները:


Լուսանկարիչը պատկերել է 1.8 մետր երկարությամբ և 760 լիտր տարողությամբ ակվարիումներում ստեղծված արհեստական բնակմիջավայրերը, որոնք հաճախ կրկնօրինակում են Ամազոնյան անտառները, գետերն ու Անդյան լեռնագագաթները:
 

 

west

tank

1

two

three

water

4403

four

five

west

trees

wildflowers

ater

water