Թեյլոր Սվիֆթը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը. Billboard
Համաձայն ամերիկյան Billboard պարբերականի վարկանիշային ցուցակի՝ 24-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ով նախորդ տարի վաստակել է 39.7 մլն դոլար, դարձել է ամենաբարձր վարձատրվող երաժիշտը, հայտնում է Газета.ru-ն։
Նշվում է, որ երգչուհու հիմնական եկամուտները կազմել են համաշխարհային շրջագայությունից։
Սվիֆթը առաջին անգամ չէ, որ դառնում է պարբերականի առաջատար. նա ամենաբարձր վարձատրվող երաժիշտ է ճանաչվել նաև 2012թ.։
Ցուցակի 2-րդ հորիզոնականում է Քենի Չեսնին, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է 32.9 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է Ջասթին Թիմբերլեյքը՝ 31.5 մլն դոլարով։










