Երկնակամարի ամենագայթակղիչ երանգները
Իսրայելաբնակ լուսանկարիչ Ջոշ Ադամսկին իր վերացական լուսանկարների շնորհիվ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: Լուսանկարիչն այդ ոճն անվանել է ֆոտոիմպրեսիոնիզմ: Ջոշ Ադամսկին, համատեղելով անզուգական համայնապատկերն ու թվային մշակումը, իր բոլոր լուսանկարները վեր է ածում արվեստի ստեղծագործության:
Ադամսկին գտնում է, որ չկան լավագույն լուսանկարներ ստեղծելու հատուկ կանոններ, որոնք ի վիճակի կլինեն նկարահանման բոլոր սկզբունքները անտեսելով՝ կյանքի կոչել այդ գլուխգործոցները: Լուսանկարիչ Ջոշ Ադամսկու հիմնական կարգախոսն է՝ «Դուք չպետք է լուսանկարեք, դուք պետք է ստեղծեք այն»:























