Անգլալեզու գրականության ասպարեզում նոր մրցանակը շնորհվել է Ջորջ Սոնդերսին
Ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսը դարձել է անգլալեզու գրականության ասպարեզի մրցանակի դափնեկիր, հայտնում է gazeta.ru-ն:
Խոսքը բրիտանական Folio մրցանակի մասին է, որն այս տարի շնորհվում է առաջին անգամ: Մրցանակը նաև դրամական կողմ ունի՝ 40 հազար ֆունտի (66 հազար ԱՄՆ դոլարի) տեսքով:
Folio-ն Սիրակուզի համալսարանի դասախոս Սոնդերսին է շնորհվել «Դեկտեմբերի տասը» (Tenth of December) պատմվածքների շարքի համար, որը հրատարակել էր Bloomsbury-ն:










