Մառլեն Դիտրիխին ուղղված Հեմինգուեյի նամակն աճուրդի կհանվի

15:14 • 11.03.14

Գրող Էռնեստ Հեմինգուեյի՝ հայտնի դերասանուհի Մառլեն Դիտրիխին ուղղված նամակը կվաճառվի մարտի 17-ին կայանալիք աճուրդում, գրում է pravda.ru-ն։

 

Նամակը գրվել է գրողի ինքնասպանությունից 6 տարի առաջ՝ 1955թ. «Ծերունին և ծովը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

 

Առաջին անգամ Դիտրիխը և Հեմինգուեյը հանդիպել են 1934-ին Նյու Յորքի «Իլ Դե Ֆրանս» նավի վրա։ Թեև նրանց նամակները լի էին զգացմունքներով, սակայն նրանք այդպես էլ չդարձան սիրեկաններ։ Երբ գրողը հեռու էր սիրուց, Դիտրիխն, ընդհակառակը, ռոմանտիկ զգացմունքներ էր տածում, հետագայում դերերը փոխվեցին։

 

Իր նամակում Հեմինգուեյը պատասխանում է Դիտրիխի բողոքներին՝ կապված Լաս Վեգասում նրա շոուի հետ. հեղինակը նշում է, որ եթե ինքը ղեկավարեր բեմադրությունը, ապա դա կլիներ ինչ-որ նոր և հիացնող բան։ Օրինակ՝ կարելի էր սպանել դերասանուհուն բեմում կամ ներկայացնել նրան հարբած վիճակում։ Հեմինգուեյն առաջարկում է նաև Մառլենին բեմ բարձրացնել մերկ, որից հետո նա կհայտնվեր՝ հայտարարելով դերասանուհու հեռացման մասին, և ներողություն կխնդրեր։

 

Սպասվում է, որ նամակի արժեքը կհասնի 50.000 դոլարի։