Երգիչ Բրենդոն Հովարդն ապացուցել է, որ ինքը Մայքլ Ջեքսոնի որդին է. ԶԼՄ-ներ (տեսանյութ)
Ամերիկացի երգիչ Բրենդոն Հովարդը, որին շատերը նման են համարում Մայքլ Ջեքսոնին, ԴՆԹ-ի թեստ է անցել, որն ապացուցել է, որ իր և փոփ-երաժշտության արքայի ԴՆԹ-ները համընկնում են 99.9%-ով, հայտնում է newsru.com-ը՝ հղում անելով E! պարբերականին։
Հովարդի ԴՆԹ-ի թեստի արդյունքների մասին հայտարարել է FilmOn.com կայքի սեփականատեր Ալկի Դևիդը։ Անալիզի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Հովարդը տեսաձայնագրությունում հայտարարել է, որ չէր պատրաստվում հրապարակայնացնել այս պատմությունը, հայտարարեր իրեն Ջեքսոնի որդին և առավելևս չի պատրաստվում ժառանգություն ստանալ նրանից։
Ինչևէ, TMZ պարբերականը շտապել է հերքել այդ տեղեկությունը։ Ձեռք բերելով Ալկի Դևիդի ներկայացրած արդյունքները՝ պարբերականի աշխատակիցները փաստերի ստուգում են անցկացրել, և նրանց չի հաջողվել գտնել Իռլանդիայում գրանցված հետազոտական լաբորատորիան։
Բրենդոնը երգչուհի Միկի Հովարդի որդին է։ Նրանք Ջեքսոնի հետ ծանոթ են եղել 80-ականներին։ Բրենդոնը ծնվել է 1982թ.՝ Ջեքսոնի «Բիլի Ջին» հիթի թողարկումից մեկ տարի առաջ։ Երգում ասվում է՝ «Սակայն ես միակը չէի քո համար, իսկ տղան իմ երեխան չէ»։










