Ջիմի Հենդրիքսի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի

17:00 • 12.03.14

ICM Partners և Experience Hendrix LLC ընկերությունները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակում կնկարահանվի Ջիմի Հենդրիքսի մասին առաջին կենսագրական ֆիլմը, որն արժանացել է երաժիշտի ժառանգների հավանությանը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Deadline-ին:

 

Ֆիլմի մասին ոչ մի հավելյալ տեղեկություն դեռ չկա, սակայն հայտնի է, որ Experience Hendrix-ի մասնակցությունը թույլ կտա ֆիլմում օգտագործել Հենդրիքսի երգերը:

 

Ջենի Հենդրիքսի՝ երաժիշտի քրոջ և Experience Hendrix-ի ղեկավարի խոսքով, ICM Partners-ի հետ համագործակցությունը թույլ կտա նկարահանել բարձր որակի ֆիլմ, և հենց նման մոտեցման է արժանի Ջիմի Հենդրիքսի երաժշտական ժառանգությունը:

 

Նախկինում արդեն ձեռնարկվել են նրա կենսագրությունը նկարահանելու փորձեր: Մասնավորապես, Հենդրիքսին ցանկանում էին մարմնավորել Էդի Մերֆին և Ուիլ Սմիթը: