Լիլիթ Հովհաննիսյանն ապացուցեց, որ սիրում է լավ գաղափարներ իրագործել. ռեժիսոր Խաչիկ Եղոյանը տեսահոլովակի մրցույթի մասին

11:00 • 12.03.14

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր «Քեզ խաբել եմ» տեսահոլովակը նկարելիս անակնկալ էր մատուցել իր երկրպագուների և clipmaker-ների համար: Տեսահոլովակը երկրպագուներին ներկայացվեց ոչ ամբողջական տարբերակով: Այն նկարահանվել է կանաչ տաղավարում, այսինքն` լրիվ ավարտուն չէ և clipmaker-ները մասնակցելով հայտարարված մրցույթին, կարող են ավարտուն տեսքի բերել այն: Հաղթողը Լիլիթ Հովհաննիսյանի կողմից կստանա 1 միլիոն դրամ մրցանակ: Մրցույթը մեկնարկել է փետրվարի 22-ին՝ մեկ ամիս ժամկետով:


Նշենք, որ այս գաղափարի հեղինակը ռեժիսոր Խաչիկ Եղոյանն է, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գաղափարը նորամուծություն է հայկական շոու բիզնեսում:


«Առաջարկեցի Լիլիթին և նա համաձայնեց»,- ասաց Խաչիկ Եղոյանը՝ ավելացնելով, թե այնպես չէ, որ այս գաղափարով Լիլիթը փորձում է տարբերվել շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչներից: «Պարզապես այս քայլով նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ սիրում է լավ գաղափարներ իրագործել, բարի է ու աշխատասեր»,- նշեց Խաչիկ Եղոյանը: