Միլանում Լեոնարդո դա Վինչիի էսքիզներով պատրաստված յուրատեսակ երաժշտական գործիք է ներկայացվել
Իտալիայում Լեոնարդո դա Վինչիի նախագծի հիման վրա յուրատեսակ երաժշտական գործիք են ստեղծել, որը ներկայացվել է «Լեոնարդոյի աշխարհը» ցուցադրության ժամանակ՝ Միլանում:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ «Երաժշտական հրանոթ» կոչվող սարքը, որը կյանքի է կոչվել իտալացի հայտնի գյուտարարի նախագծի հիման վրա, իրենից շեփորներով անիվ է ներկայացնում:
Սարքավորման գծագրերը պահպանվել են Լոնդոնի Բրիտանական գրադարանում: Բացման արարողության ժամանակ հայտնել են, որ ցուցադրությունը կտևի մինչև 2015 թվականը՝ պայմանավորված հանրության մեծ հետաքրքրվածությամբ:
«Լեոնարդոյի աշխարհը» ցուցադրության կազմակերպիչն ընդգծել է, որ առաջիկա ամիսներին ևս մի քանի ինքնատիպ սարքավորումներ կներկայացվեն՝ ըստ Լեոնարդոյի էսքիզների:
Հիշեցնենք, որ վերջերս լեհ երաժիշտը վերականգնել և առաջին անգամ նվագել է տարօրինակ և գեղեցիկ երաժշտական գործիքով, որի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է:











