Օբաման ներկայացրել է ամերիկացիների կողմից տիեզերքի ուսումնասիրման մասին ֆիլմը (տեսանյութ)

09:52 • 12.03.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարճ հաղորդագրություն է ձայնագրել, որը նվիրված է տիեզերքի ուսումնասիրության մասին ֆիլմի թողարկմանը, գրում է buro247.ru-ն։

 

Fox Networks Group ընկերությունը սկսել է տիեզերքին նվիրված «Տիեզերք. Տարածություն և ժամանակ» 13-սերիանոց ֆիլմի հեռարձակումը, որը կպատմի վերջին տասնամյակի ընթացքում իրականացված գիտական բացահայտումների մասին։

 

Հավանաբար, այս աշխատանքի հանդեպ ուշադրությունն այդքան էլ մեծ չէր լինի, եթե չներկայացներ անձամբ Օբաման։ Իր հաղորդագրությունում նա հատուկ ընդգծում է ամերիկացիների դերը տիեզերքի ուսումնասիրության հարցում։ «Համարձակ ամերիկացի հետազոտողները միշտ հասել են իրենց նպատակին և երազել են ավելին, քան մյուսները կարող էին պատկերացնել»,- ասել է նախագահը։


 )

Օբաման ներկայացրել է ամերիկացիների կողմից տիեզերքի ուսումնասիրման մասին ֆիլմը (տեսանյութ)