Չեղյալ է համարվել ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի ռուսաստանյան երրորդ համերգը

15:22 • 12.03.14

Ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի համերգը, որը պետք է տեղի ունենար ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում ապրիլի 14-ին, չեղյալ է հայտարարվել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին, որը վկայակոչել է «Մուզիկալնի գորոդ» համերգային գործակալության ներկայացուցիչներին:

 

«Մուզիկալնի գորոդ»-ի մենեջեր Դոնատա Արզամասցևայի խոսքով՝ Սպորտի պալատի ներկայացուցիչները տեղեկացրել են գործակալությանն այն մասին, որ իրենց մոտ վթար է տեղի ունեցել, այդ պատճառով նախատեսված օրը չի կարող համերգ տեղի ունենալ: Կրասնոյարսկի մյուս համերգասրահները նույնպես հրաժարվել են համագործակցությունից:

 

Կրասնոյարսկում արդեն վաճառվել է մոտ 600 տոմս:

 

Սա արդեն երրորդ համերգի չեղյալ համարումն է ՌԴ-ում. մինչ այդ չեղյալ էին համարվել Վլադիվոստոկում և Սանկտ Պետերբուրգում համերգները։

«Օկեան Էլզիի» համերգների չեղարկման նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես էր եկել պետերբուրգցի պատգամավոր Վիտալի Միլոնովը, քանի որ խմբի առաջատար Սվյատոսլավ Վակարչուկը հանդես է եկել «հակառուսական Մայդանում»: Նա մեղադրվել էր ռուսաֆոբիայի համար: