Արտաքինն ամեն ինչ չէ դերասանուհու համար, պետք է խաղալ իմանալ. Մոնիկա Բելուչիի հարցազրույցը (լուսանկարներ)
Մոսկվայի Կենտրոնական հանրախանութում «Dolce & Gabbana» ֆիրմային խանութի բացումից մեկ ժամ առաջ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին հարցազրույց է տվել Buro 24/7 պորտալին, որը կրճատումներով ներկայացվում է ստորև։
![]()
«Dolce & Gabbana»-ի և ընկերության դիզայներների հետ երկարատև համագործակցության մասին խոսելով՝ Բելուչին նշել է, որ նրանց հետ աշխատում և ընկերություն է անում երկար տարիներ։
«1989-ին նրանք առաջին անգամ ինձ նկատեցին որպես երիտասարդ իտալացի մոդել։ Անցան տարիներ, սակայն նրանք մինչ օրս հրավիրում են ինձ մասնակցելու գովազդային արշավներին, դարձնում են ապրանքանիշի մշտական դեմքը։ Դա շատ հուզիչ է։ Նման վերաբերմունքի մեջ կա նաև «Dolce & Gabbana»-ի առանձնահատկությունը՝ գեղեցկությունն այստեղ պարտադիր չէ լինի երիտասարդ»,- ասել է նա։

Այն հարցին, թե արդյոք ամենածանր շրջանը եղել է «Անդառնալիություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ, դերասանուհին նշել է, որ թեև նկարահանումներն իրական փորձություն էին, և դա, իհարկե, այն ֆիլմը չէ, որն ինքը կցանկանար դիտել յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան, սակայն դա ամենաբարդը չէր։ Ամենադժվար շրջանը եղել է սկզբում։
«20 տարեկանում ես արդեն աշխատում էի նորաձևության ոլորտում, և որոշեցի փորձել ինձ կինոյում։ Մեկից մյուսին անցնելը պահանջում էր համբերություն, ուժ, գիտակցում։ Արտաքինն ամեն ինչ չէ դերասանուհու համար։ Պետք է խաղալ իմանալ»,- հավելել է Մոնիկան։

Լրագրողի այն հարցին, թե ում համար է ավելի դժվար՝ տղամարդկանց, թե կանանց, իտալացի դերասանուհին ժպտալով նշել է, որ դա բավական բարդ հարց է և որ կարող է հստակ ասել մեդալի միայն մի կողմի մասին։ Կանանց համար այժմ դժվար է։ Ստիպված են ուժ ցուցադրել։ Միևնույն ժամանակ աշխարհը չի ցանկանում կանանց ուժեղ տեսնել, քանի որ նրանք իրենց բնությամբ թույլ սեռ են։ «Ինչևէ, ես ուրախ եմ, որ կին եմ»,- ասել է Բելուչին։











