Դանիայում եկեղեցուց գողացել են Էմիլ Նոլդեի մոտ 2 մլն դոլար արժողությամբ կտավը

13:22 • 13.03.14

Գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչ Էմիլ Նոլդեի «Քրիստոսը Էմաուսում» կտավը (1904) գողացվել է Դանիայի կենտրոնական հատվածում գտնվող Ռինգկյոբինգ քաղաքից ոչ հեռու տեղակայված եկեղեցուց։

 

Կտավը գնահատվում է մոտ 10 մլն կրոն (1.8 մլն դոլար), հայտնում է newsru.com-ը։

 

Գողությունը կատարվել է երկուշաբթի կամ երեքշաբթի։ Ոստիկանությունը կարծում է, որ հանցագործները թաքնվել են վանքում գիշերը և լքել են այն հաջորդ առավոտյան։ Ոստիկանությունը դիմել է տեղի բնակչությանը՝ հույս ունենալով ստանալ որևէ տեղեկություն։