Louis Vuitton-ը 2 նոր զբոսաշրջային տեղեկատու է թողարկել
Louis Vuitton ընկերության հայտնի զբոսաշրջային տեղեկատուների հավաքածուն համալրվել է 2 նոր գրքով, որոնք ներկայացնում են Վենետիկը և Վիետնամը, գրում է buro247.ru-ն։
Louis Vuitton-ի տեղեկատուները գունազարդ ինքնուսույցներ են ճանապարհորդությունների արվեստի մասին։ Ոչ տիպիկ տեսարժան վայրեր, գաղտնի երթուղիներ, հարմարավետ հաստատություններ, և այդ ամենը՝ «ուղեկցի» աչքերով, որը յուրաքանչյուր գրքում ընթերցողին է ներկայացնում հերթական մայրաքաղաքի գեղեցկությունը։
Իր վենետիկյան ճանապարհորդությունները և երթուղիները նկարագրել է ճապոնացի հայտնի արվեստագետ Ձիրո Տանիգուչին, ով ներկայացրել է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի ոգին վառ պատմական կոմիքսների օգնությամբ։
Էկզոտիկ Վիետնամում էքսկուրսիան կանցկացնի նույնպես կոմիքսների հայտնի հեղինակ իտալացի Լորենցո Մատոտին։














