Ռասել Քրոուն Մոսկվայում կներկայացնի «Նոյ» ֆիլմը (տեսանյութ)

09:55 • 13.03.14

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռասել Քրոուն մարտի 17-ին Մոսկվայում պաշտոնապես կներկայացնի մուսուլմանական մի շարք երկրներում արգելված «Նոյ» ֆիլմը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ֆիլմի ռեժիսորն է Դարեն Արոնոֆսկին, իսկ գլխավոր դերակատարներն են Ռասել Քրոուն, Ջենիֆեր Կոնելին, Էմա Ուոթսոնն ու Էնթոնի Հոփքինսը։

 

Ռեժիսորի խոսքով՝ «Նոյն» էպիկական դրամա է հոր, մարտիկի, մարդկության ու մոլորակի ամբողջ կենդանական աշխարհի փրկչի մասին, որում ինքը սեփական տեսակետն է ներկայացրել Նոյի ու ջրհեղեղի վերաբերյալ։

 


 )