ՈԴ ոստիկանությունը մտադիր է «Ուոլ Սթրիթի գայլը» ցուցադրելու համար տուգանել կինոթատրոններին
Ռուսաստանի թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը (ՌԹՎԴԾ) Նովոսիբիրսկի մարզում վարչական գործ է հարուցել ընդդեմ թատրոնների՝ Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը ցուցադրելու համար: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին:
Թմրամիջոցների դեմ պայքարող ոստիկանությունն ստացել է Ֆիզիոլոգիայի և հիմնարար բժշկության գիտահետազոտական ինստիտուտի Սիբիրի մասնաճյուղի և Նովոսիբիրսկի շրջանային նարկոլագիական դիսպանսերի փորձագետների եզրակացությունն այն մասին, որ ֆիլմում իդեալականացվում է թմրամիջոցների օգտագործումը:
Տեղեկատվության համաձայն՝ իրավաբանական անձինք կտուգանվեն 800 հազարից մինչև 1 մլն ռուբլի, կամ կդադարեցնեն իրենց գործունեությունը մինչև 90 օր:
Միևնույն ժամանակ՝ ֆիլմի ցուցադրությունը Նովոսիբիրսկում դեռ շարունակվում է:










