What I Know for Sure. Օփրա Ուինֆրիի նոր գիրքը

15:17 • 13.03.14

Ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին նոր գիրք է գրել, որում տեղ են գտել կյանքի դժվարությունների և դրանց դեմ պայքարի մասին իր մտքերը, ինչպես նաև հայտնի ամերիկուհու ոգեշնչման աղբյուրների մասին տեղեկություններ, գրում է buro247.ru-ն։

 

«What I Know for Sure» (բառացի՝ «Այն, ինչ ես գիտեմ հստակ») անվանումով գիրքը կազմվել է «O, The Oprah Magazine» ամսագրում Օփրայի մշտական սյունակից։ Հրատարակությունը ներառում է մի քանի թեմատիկ բաժին, որոնք նվիրված են ուրախությանը, վախերին և հնարավորություններին։

 

Հրատարակչի խոսքով՝ գիրքն ընթերցողների համար կլինի ինքնակատարելագործման ուղեցույց։