Իմ ձայնի ստվերը. «Արմենիա TV»-ի բացառիկ հարցազրույցը Պատրիսիա Կասի հետ (տեսանյութ)
Օրերս ամենահայտնի ֆրանսուհիներից մեկը՝ երգչուհի Պատրիսիա Կասը համերգային ծրագրով հանդես եկավ մարզահամերգային համալիրում։ «Կասը Պիաֆ է երգում» խորագիրը կրող համերգը լայն արձագանք ունեցավ հայ հանդիսատեսի շրջանում։ Ինքը՝ Կասը, հիացած ու զարմացած էր ջերմ ընդունելությունից։
«Արմենիա TV»-ին բացառիկ հարցազրույց է ունեցել երգչուհու հետ, ուր խոսվում է նրա առաջին ինքնակենսագրականից՝ «Իմ ձայնի ստվերը» խորագրով գրքից, երգչուհու արվեստի վայրիվերումներից, անձնական ողբերգությունից...










