Ռոբերտ դե Նիրոյի կինոփառատոնը հրաժարվում է «Գազպրոմի» փողերից. Известия

13:28 • 13.03.14

Ամերիկյան Tribeca կինոփառատոնը հրաժարվում է ռուսական «Գազպրոմ» ընկերության հովանավորությունից, հայտնում է «Իզվեստիան»:

 

Ռուսական ընկերությունը բանակցում էր փառատոնին գումար տրամադրելու շուրջ, ինչն արվում էր Ketchum PR ընկերության միջոցով: 2013-ին ծառայությունների դիմաց «Գազպրոմը» Ketchum-ին 7,5 մլն ԱՄՆ դոլար էր տրամադրել: Փառատոնին տրամադրվելիք գումարը, ըստ «Գազպրոմի», պետք է խորհրդանշական բնույթ կրեր:

 

Փառատոնի հովանավորության դիմաց նախատեսվում էր անկախ կինոյի այդ հեղինակավոր փառատոնում ցուցադրել «Պուշկինը մեր ամեն ինչն է» ֆիլմը:

 

Tribeca կինոփառատոնը կանցկացվի ապրիլին: Այս ամենամյա կինոֆորումը նախաձեռնել են անվանի դերասան Ռոբերտ դե Նիրոն ու երկու պրոդյուսերներ, 2002-ին: