Disney-ը կրկին կէկրանավորի Բրեդբերիի «Աղետ է մոտենում» վեպը

13:47 • 13.03.14

Disney ընկերությունը կրկին կնկարահանի Ռեյ Բրեդբերիի «Աղետ է մոտենում» («Something Wicked This Way Comes») վեպը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Deadline կայքին:

 

Ֆիլմի սցենարի նախնական տարբերակը հանձնարարել են գրել Սեթ Գրեմ-Սմիթին: Հեղինակի խոսքով՝ «Աղետ է մոտենում» վեպն իր մանկության ամենասիրելի գիրքն է եղել:

 

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1962 թվականին: Ընդ որում՝ Բրեդբերին այն մտահղացել էր դեռ 1950-ականների կեսերին. այդ ժամանակ գրողը ցանկանում էր ֆիլմի սցենար գրել, որի նկարահանմամբ պետք է զբաղվեր Ջին Քելին: Սակայն նախագիծը չստացավ ֆինանսավորում, և արդյունքում՝ Բրեդբերին իր գաղափարը վերածեց գրքի:

 

1983 թվականին Disney ընկերությունն արդեն էկրանավորել է գիրքը: Ֆիլմի սցենարի վրա աշխատել է ինքը՝ Բրեդբերին: Ֆիլմը կինովարձույթում հաջողություն չի գրանցել: