Հույս ունեմ, որ երգը և տեսահոլովակը կարդարացնեն ձեր սպասելիքները. Արամ Mp3-ը «Եվրատեսիլ 2014»-ի երգի մասին

13:23 • 14.03.14

«Վիտամին ակումբի» անդամ Արամ Mp3-ը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ այսօր՝ մարտի 14-ին, Առաջինի երեկոյան եթերում առաջին անգամ կհեռարձակվի «Եվրատեսիլ 2014»-ում ներկայացվելիք իր երգի տեսահոլովակը։


Գրառումը՝ ստորև։


«Շատ կարևոր և սպասված օր բոլորիս համար... Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ եմ զգում ես այս պահին... Հույս ունեմ, որ երգը և տեսահոլովակը կարդարացնեն ձեր սպասելիքները ... Պրեմիերան դիտեք 22:00-ին՝ Առաջին ալիքի եթերում...»։