Բոդիարտի հրաշքները. իտալացի նկարիչը կնոջ մարմինը գունագեղ թութակի է վերածել (լուսանկարներ, տեսանյութ)
Առաջին հայացքից` այս լուսանկարում, ասես, ծառի կոճղի վրա նստած գունավոր փետուրներով և դուրս ցցված պոչով թութակ է պատկերված, սակայն իրականությունն այլ է:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ լուսանկարում կին է պատկերված, ում մարմինն ամբողջությամբ ներկվել է տարբեր գույներով՝ արևադարձային թռչնին նմանակելու համար:
Արվեստի յուրատեսակ գործի հեղինակը Յոհանես Ստոյտերն է՝ բոդիարտի աշխարհի նախկին չեմպիոնը: 35-ամյա նկարիչն, ով բնակվում է Իտալիայում, 4 շաբաթ է անցկացրել՝ մշակելով մոդելին թութակի վերածելու ծրագիրը: Իսկ այն իրականացնելու համար նրանից 4 ժամ է պահանջվել:





Ստորև ներկայացնում ենք բոդիարտի ինքնատիպ արվետը պատկերող տեսանյութ, որը պակաս տպավորիչ չէ:










