Կոլիզեյում անտիկ գրադարանների նմուշների ցուցահանդես է բացվել
Կոլիզեյում բացվել է «Անսահման գրադարան. Գիտելիքներն անտիկ աշխարհում» խորագրով ցուցահանդեսը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ցուցադրությունը պատմում է Հռոմի կայսերական ժամանակաշրջանի գրադարանների պատմությունը։ Ներկայացված են հնագույն նմուշներ՝ քանդակներ, որմնանկարներ, խորաքանդակներ, որոնք վկայում են հին աշխարհում գրականության զարգացման մասին։
Ցուցահանդեսի կազմակերպիչ Ռոբերտո Մենեգինին նշել է, որ «Հռոմում արդեն մ.թ. 1-2-րդ դարերում բնակչության միջին, ինչպես նաև ցածր խավի մեծ մասը կարողանում էր կարդալ»։
«Օրինակ՝ Կոլիզեյ մտնելու համար պետք էր իմանալ այբուբենն ու թվերը, քանի որ ռամիկների համար մուտքը տոմսով էր։ Իհարկե, անհատական գրադարաններ ստեղծել կարող էին թույլ տալ միայն արիստոկրատները, որոնք կուտակում և տարածում էին գիտելիքները»,- նշել է Մենեգինին։










