Սնունդն ու ձեռքի տակ եղած իրերը ստեղծագործելու անսահման հնարավորություն են ընձեռում (լուսանկարներ)
Այսօր համացանցում կարելի է յուրօրինակ «գլուխգործոցներ» ստեղծող շատ նկարիչների գտնել, ովքեր կրեատիվ մտքի պակաս չունեն և աշխատում են ամենազարմանալի ու հետաքրքիր մեթոդներով և նյութերով։
Ահա այդպիսի մի նկարիչներից է բրազիլացի Վիկտոր Նունյեսը, ով արտառոց նկարներ է ստեղծում սննդից, դրա մնացորդներից ու ձեռքի տակ եղած տարբեր իրերից։
Ինչպես նշում է adme.ru-ն, հարուստ երևակայության ու ոչ ստանդարտ մտածողության արդյունքում ստեղծվում են նկարներ, որոնք երկրպագուների բազմահազարանոց բանակ ունեն համացանցում, մասնավորապես՝ Facebook-ում։

























