Գայ Փիրսը կդառնա Ջոնի Դեփի «եղբայրը»
Հայտնի դերասան Գայ Փիրսին առաջարկել են նկարահանվել «Սև պատարագ» ֆիլմում, որում գլխավոր դերը կկատարի Ջոնի Դեփը։
Ինչպես նշում է Лента-ն, Warner Bros. և Cross Creek կինոստուդիաների համատեղ նախագիծը պատմում է Ջեյմս «Ուայթի» Բալջեր հանցագործի մասին, ով 1970-ական թվականներից ղեկավարում է Բոստոնում իռլանդական կրիմինալ սինդիկատը։
Բալջերին կմարմնավորի Դեփը, իսկ նրա եղբորը՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածու Գայ Փիրսը, ով հանդիսատեսին հայտնի է «Պրոմեթևս», «Թագավորը խոսում է», «Լոս Անջելեսի գաղտնիքները» ֆիլմերից։
Հայտնի է, որ «Սև պատարագ» ֆիլմը կինովարձույթում կհայտնվի 2015թ. աշնանը։










