Մետաքսի վրա արված 17-րդ դարի կտավները վաճառվել են մոտ 2.000.000 եվրոյով
Ֆրանսիական Բորդոյում հայտնաբերված մետաքսե կտավները, որոնք ստեղծվել են 17-րդ դարում, աճուրդում ծավալված կատաղի մրցակցության արդյունքում վաճառվել են 1.896.000 եվրոյով։
Ինչպես նշում է Euromag-ը, մետաքսե ստեղծագործությունները գնելու համար ցանկացողներն աճուրդին մասնակցել են թե՛ միջոցառման սրահում, թե՛ համացանցով, թե՛ հեռախոսով։
Նմուշի մեկնարկային գինը եղել է 500.000 եվրո։ Նշվում է, որ վաճառված 2 արվեստի գործերը 12 կտավից բաղկացած «Երկնքի որդին» հավաքածուի մասն են, որը պատմում է չին կայսեր արշավների մասին։










