Բենքսիի և Իդրիս Էլբայի անիմացիոն նախագիծը՝ նվիրված Սիրիային (լուսանկարներ, տեսանյութ)

10:40 • 14.03.14

Նկարիչ Բենքսին և դերասան Իդրիս Էլբան միավորել են ուժերը և նկարահանել անիմացիոն տեսանյութ, որը հիշեցնում է այն մասին, թե ինչ է կատարվում Սիրիայում, գրում է buro247.ru-ն։

 

Ֆիլմի հերոսուհին կարմիր փուչիկով փոքրիկ աղջիկ է, ով թռչում է քարուքանդ քաղաքի վրայով և տեսնում այնտեղ կատարվող ողջ սարսափը։ Տեսանյութը, որի սաունդթրեքը Elbow խմբի «The Blanket Of Night» ստեղծագործությունն է, ուղեկցվում է սարսափեցնող վիճակագրությամբ և փաստերով այն մասին, թե որքան խաղաղ բնակչություն է զոհվել հակամարտության ընթացքում, քանի մարդ է կորցրել իր տունը և այլն։

 

Ինչպես և հեղինակի այլ աշխատանքներում, կարմիր փուչիկները խորհրդանշում են հույսը և մխիթարում են այն մարդկանց, որոնք հավատում են հակամարտության ավարտին և խաղաղությանը։

 

Ֆիլմը կոչ է անում մարդկանց ամբողջ աշխարհում ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ կատարվում է Սիրիայում, և անել հնարավոր ամենը՝ արյունահեղությունը դադարեցնելու համար։

Анимационный проект Бэнкси и Идриса Эльба, посвященный Сирии

Анимационный проект Бэнкси и Идриса Эльба, посвященный Сирии (фото 1)

The new image of a Syrian refugee girl wearing a head scarf is meant to raise awareness fo the brutal three-year-long civil war.

The original image by British graffiti artist Banksy, above, was first seen in 2002.