Դերասան Վալենտին Գաֆտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
ՌԴ թատրոնի և կինոյի դերասան Վալենտին Գաֆտին ծանր վիճակում տեղափոխել են Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է utro.ru-ն։
Հղում անելով բուժաշխատողների շրջանում աղբյուրների՝ НТВ-ն փոխանցում է, որ 78-ամյա Գաֆտը կլինիկական մահ է տարել։ Գաֆտի հոսպիտալացման մասին լուրը հաստատել են նաև «Современник» թատրոնում՝ չնշելով ախտորոշումը։
Հայտնի է, որ 2011-ին դերասանը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել։










