Հռոմի մասին օսկարակիր ֆիլմի ռեժիսորը դարձել է Հռոմի պատվավոր քաղաքացի
Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի արժանացած «Մեծն գեղեցկությունը» ֆիլմի ռեժիսոր Պաոկո Սորենտինոն դարձել է Հռոմի պատվավոր քաղաքացի, այս մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Քաղաքացիության շնորհման հանդիսավոր արարողությունը կայացել է ԱՄՆ-ում Իտալիայի դեսպանատանը, որը գտնվում է Կապիտոլիումում:
Ծնունդով Նեապոլցի ռեժիսորը այս պատվին արժանացել է հենց իր վերջին աշխատանքի համար, որը, ի թիվս այլնի, տուրք է նաև Հռոմի գեղեցկությանը:
Սորենտնինոն խոստովանել է, որ սիրում է թե հայրենի Նեապոլը, թե Հռոմը, և որ իրականում այդ երկու քաղաքները շատ նման են՝ նախևառաջ իրենց կենդանությամբ և ուրախության զգացողությամբ, որ պարգևում են:
Սորենտինոն վաղուց բնակվում է Հռոմում:
Վերջին անգամ իտալական ֆիլմը Օսկարի էր արժանացել 15 տարի առաջ: Իսկ այժմ Հռոմում կազմակերպվում են էքսկուրսիաներ «Մեծն գեղեցկությունը» ֆիլմում ցուցադրվող վայրերով:










