«Եվրատեսիլ-2014»-ին Ռուսաստանը կներկայացնեն Տոլմաչյովա քույրերը (տեսանյութ)

14:32 • 15.03.14

2014թ.-ին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին Ռուսաստանը կներկայացնեն Մաշա և Նաստյա Տոլմաչյովա քույրերը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների ընտրությամբ զբաղվել է «Россия 1» հեռուստաընկերությունը, որն այս տարի պետք է հեռարձակի մրցույթը։ Թե ինչ երգով հանդես կգան աղջիկները, դեռ հայտնի չէ։

 

Երկվորյակ քույրերը Կուրսկից են և հայտնի են դարձել 2006թ.-ին «Եվրատեսիլ» մանկական մրցույթում հաղթելուց հետո։
  Маша и Настя Толмачевы, 2006 год

Դրանից հետո նրանք ալբոմ են ձայնագրել, աշխատել են հեռուստաընկերությունում, նաև նկարահանվել են հեռուստատեսային մյուզիքլում։

 

«Եվրատեսիլ - 2014» 59-րդ երգի մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 6-10-ը՝ Դանիայում։ Մրցույթին կմասնակցի 37 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ մեր հայրենակից Արամ MP3-ը։