10 դեպք, երբ ժամանակակից արվեստը մարդկանց անհարմար վիճակի մեջ է դրել

00:56 • 15.03.14

Լուրերն այն մասին, թե ինչպես է հավաքարարը զուգարանը նետել արվեստի թանկ ցուցանմուշը և Դարիա Ժուկովայի աթոռի շուրջ սկանդալն ապացուցում են, որ ժամանակակից արվեստը դեռևս հասու չէ բոլորին:

 AdMe.ru-ն առաջարկում է ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի առարկաներին, քանի որ հնարավոր է՝ դրանք ժամանակակից նկարիչների կամ քանդակագործների ստեղծագործություններ լինեն:


 

Հինգ մետրանոց վագր-շնաձուկը տեղադրված է ֆորմալդեհիդի պարունակությամբ ակվարիումում: Մտահղացման հեղինակը Դեմիեն Հիրսթն է: Նա այդ մտահղացումն իրականացրել է 1991 թվականին, այն կոչվել է « Physical Impossibility of Death in the Mind of Someone Living»:

1991 թվականին քանդակագործ Մարկ Քուինը իր (4.5 լիտր) սառած արյունից ստեղծել է «Self» ինքնադիմանկարը: Նա վերստեղծել է իր գլխի եռաչափ պատկերը:

 

1961թ.-ին Անրի Մատիսի «Նավակը» կտավը Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի դահլիճում 47 օր կախված է եղել հակառակ ուղղությամբ` վերևից ներքև:

Tate Modern պատկերասրահում 2007 թ.-ին կոլումբիացի նկարչուհի Դորիս Սալսեդոյի «Շիբոլետ»-ի ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է միայն մեկ աշխատանք, որն իրենից ներկայացրել է մի հսկայական ճեղք դահլիճի ամբողջ երկարությամբ:

նկարչուհի Տատյանա Էչևերիի՝ 2008թ.-ին Լոնդոնի թագավորական ակադեմիայում տեղի ունեցած  ցուցահանդեսի այցելուները պատահաբար բախվել են կերամիկական քանդակին և փշրել այն մանր կտորների, մյուս այցելուները լուսանկարվել են՝ կարծելով, թե դա ցուցահանդեսի ներկայացված աշխատանքի իրական տեսքն է: