Սփիլբերգը գովել է գեղասահորդուհի Յուլյա Լիպնիցկայային՝ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի աղջկան մարմնավորելու համար (տեսանյութ)
Հանրահայտ ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը Սոչիի Օլիմպիական խաղերում գերազանց ելույթ ունեցած գեղասահորդուհի Յուլյա Լիպնիցկայային նամակ է ուղարկել, հայտնում է Russia Today-ը։
Սփիլբերգի կարծիքով՝ «Շինդլերի ցուցակը» հանրահայտ ֆիլմի երաժշտության ներքո ելույթում 15-ամյա գեղասահորդուհուն հաջողվել է ճիշտ և ճիշտ փոխանցել կարմիր վերարկուով աղջկա կերպարը։
Գեղասահորդուհու մարզչի խոսքով՝ հանրահայտ ռեժիսորի գովասանքը հավասարազոր է Օլիմպիադայի ոսկե մեդալ նվաճելուն։
Ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանք փրկած գերմանացի գործարարի մասին է։











