Չեչնիայում ավարտվել են Դեպարդյոյի մասնակցությամբ «Հայրիկ» ֆիլմի նկարահանումները

14:49 • 16.03.14

Չեչնիայում ավարտվել են ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի գլխավոր դերակատարմամբ «Հայրիկ» ֆիլմի նկարահանումները։ Այդ մասին սոցկայքերից մեկում գրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


«Իմ հյուրն է չեչեն ժողովրդի մեծ ընկեր Ժերար Դեպարդյոն։ Ավարտվել են «Հայրիկ» ֆիլմի նկարահանումները, որում նա կատարում է գլխավոր դերը։ Մենք ռեժիսորի և պրոդյուսերի հետ միասին դիտել ենք ֆիլմը։ Ինձ այն շատ է դուր եկել»,- գրել է Կադիրովը։


Չեչնիայի ղեկավարը վստահ է, որ ֆիլմը հաջողություն կունենա աշխարհի շատ երկրներում։